Մակրոնը չի պատրաստվում սովորական նախագահ դառնալ

Մակրոնը չի պատրաստվում սովորական նախագահ դառնալ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի հավակնում «սովորական նախագահ» լինել, այլ մտադիր է երկիր ղեկավարել:



«Ես չեմ պատրաստվում սովորական նախագահ լինել: Մտադիր եմ լինել նախագահ, որը ղեկավարում է, նախագահ՝ որը գործում է,: Երբեք չեմ դառնա մի նախագահ, որն անեկդոտների թեմա է»,- Monde թերթին տված հարցազրույցում ասել է Մակրոնը:



Նա նաև նշել է, որ իր հնարավոր ընտրությունից հետո մտադիր է շրջել 2 էջ՝ «վերջին 5 տարիների էջը (Օլանդի նախագահության) և Ֆրանսիայի վերջին 20 տարիների էջը»: