Տաջիկստանում յոթը ռուսական չվերթային ուղիներ կարգելվեն

Տաջիկստանում յոթը ռուսական չվերթային ուղիներ կարգելվեն

Տաջիկստանի ավիացիոն իշխանությունները մտադիր են յոթը ռուսական չվերթային ուղղություններ արգելել; Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:Ընդ որում տաջիկական կողմը այդ քայլը հիմնավորում է որպես հայելային միջոցառումներ: Մասնավորապես չորս ուղղություններ արգելվել են Ուրալյան ավիաուղիներին, երեքը` «ՅուՏէյր» ընկերությանը, որոնք հիմնական թռիչքներ են իրականացրել դեպի Դուշանբե եւ Խուջանդ:



Նշենք, որ այս գործողությունն իրականացվել է ի պատասխան ռուսական իշխանությունների կողմից «Սոմոն էյր» ընկերության Դուշանբե Մոսկվա եւ Խուջանդ Մոսկվա ուղղությունների արգելման: