Թուրքիան հայտարարել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին․ կա հարյուր զոհ

Թուրքիան հայտարարել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին․ կա հարյուր զոհ

 



Ավելի քան հարյուր խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայի նախագահ Բըշար ալ Ասադի զորքերի հարձակումից: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ հարձակման ընթացքում կիրառվել է քիմիական զենք: Ըստ թուրքական զինված ուժերի տարածած հայտարարության, Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառել Խան Շեյխուն բնակավայրի վրա կատարած հարձակման ժամանակ, որը գտնվում է Իդլիբ նահանգում: Ընդհանուր տուժածների թիվը հասնում է հինգ հարյուրի: Անկարան հայտարարել է, որ վերջին տասն օրվա ընթացքում երեք անգամ քիմիական զենք է կիրառվել Սիրիայում: