Իտալական նավահանգստում ռուս կնոջ դի են հայտնաբերել

Իտալական նավահանգստում ռուս կնոջ դի են հայտնաբերել

Իտալական Ռիմինի նավահանգստում հայտնաբերվել է ռուս 27-ամյա մի կնոջ դիակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:



Դիակը դրված է եղել ճամպրուկի մեջ։ Վերջինս ազգությամբ գերմանուհի է, Ռուսաստանի քաղաքացի, վերջին մի քանի տարիներին ապրել է Իտալիայում, այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հարուցված է քրեական գործ, կատարվում է քննություն՝ մահվան հանգամանքները եւ այլ մանրամասներ պարզելու համար: