Թուրք-սիրիական սահմանին ձերբակալվել է զինված չեչեն

Թուրք-սիրիական սահմանին ձերբակալվել է զինված չեչեն

Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, ծնունդով Չեչնիայից, ով զինված է եղել պայթուցիկ սարքերով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: Վերջինս փորձել է Սիրիայից ապօրինի կերպով անցնել Թուրքիա Ինանլիի ուղեկալային անցակետով, փախստականների խմբի հետ միասին: Նշվում է, որ ձերբակալվել են խմբի բոլոր՝ տասնութ անդամները, որոնց շարքում եղել են նաեւ կանայք եւ երեխաներ:Ձերբակալությունից հետո իրականացված խուզարկության արդյունքում պարզվել է, որ նրա մոտ կա մեկուկես կիլոգրամ պայթուցիկ նյութ եւ հարմարանքներ, որոնք այդ պայթուցիկը կարող էին ինքնաշեն ռումբ դարձնել:



Թուրքական իրավապահները ենթադրում են, որ վերջինս ինչ- որ ահաբեկչական խմբավորման է հարում եւ մտադրություն է ունեցել իրականացնել ահաբեկչական բռնարարք: