Պուտինը ԱՊՀ բոլոր երկրները ահաբեկչության պոտենցիալ թիրախ է համարել

Պուտինը ԱՊՀ բոլոր երկրները ահաբեկչության պոտենցիալ թիրախ է համարել

Գործնականում ԱՊՀ յուրաքանչյուր պետություն հանդիսանում է ահաբեկչական հարձակումների համար թիրախ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:



«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը ցավոք չի բարելավվում: Ասվածի ամենից խոսուն վկան վերջին ահաբեկչական բռնարարքն էր Պետերբուրգում: Արդյունքում անմեղ մարդիկ մահացան, եղան տուժածներ»,- ասել է Ռուսաստանի նախագահը ԱՊՀ անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Վերջինս հիշեցրել է, որ ահաբեկչությունից բացի աշխարհում այլ սպառնալիքներ նույնպես կան, ինչպիսիք են` կազմակերպված հանցավորությունը, նարկոտարանցումը, կոռուպցիան, արտաքին ուժերի կողմից պետությունների ներքին կյանքին ազդելու մեխանիզմները եւ այլն, եւ այստեղ կարեւոր է, որ հատուկ ծառայությունները միմյանց հետ համագործակցեն: Պուտինը կարեւորել է արդեն ձեւավորած ավանդույթի շարունակումը եւ նույն ոգով աշխատանքների շարունակումը անվտանգության ոլորտում: