Պայթյուն Դոնի Ռոստովի կենտրոնում

Պայթյուն Դոնի Ռոստովի կենտրոնում

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում տեղի է ունեցել պայթյուն: Ըստ հաղորդման, թափառաշրջիկ տղամարդը աղբանոցում գտել է ծրար եւ որոշել ստուգել պարունակությունը:



Ծրարի հետ դրված լուսարձակը միացնելիս էլ գործի է դրվել պայթուցիկը: Տղամարդը վիրավորվել է` ստանալով ձեռքի ոսկորի կոտրվածք: Միջադեպը տեղի է ունեցել Սոցիալիստիչեսկի փողոցում, տեղի դպրոցներից մեկի հարեւանությամբ: Դեպքի վայր են ժամանել իրավապահները եւ հատուկ ծառայությունների ստորաբաժանումները: