Սեյմի պատգամավորը Լիտվան համեմատել է Սահարա անապատի հետ

Սեյմի պատգամավորը Լիտվան համեմատել է Սահարա անապատի հետ

Լիտվայի խորհրդարանական «Կարգապահություն և արդարություն» կուսակցության առաջնորդ Ռեմիգիյուս Ժեմայտայտիսը զանգվածային արտագաղթի պատճառով մերձբակթյան այդ հանրապետությունը համեմատել է Սահարա անապատի հետ: Այդ մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:



«Լիտվայի ոչ խիտ բնակեցված շրջանների վիճակագրությունը Սահարա անապատն է հիշեցնում: Մեկ քառակուսի կիլմետրի վրա ապրում է 2-5 մարդ, թեև ՄԱԿ տվյալներով Լիտվան համարվում է բնակության համար ամենահարմարավետ երկրներից մեկը»,- գրել է Ռեմիգիյուս Ժեմայտայտիսը:



Նրա խոսքով` Լիտվայի տարածքի 45 տոկոսը դասակարգվում է որպես նվազ բնակեցված:



Երկրի վիճակագրության դեպարտամենտի տվյալներով` զանգվածային արտագաղթի պատճառով 1990 թվականից մինչ օրս Լիտվայի բնակչությունը 3.7 միլիոնից հասել է 2.8 միլիոնի: