ՀՀԿ-ն բարոյական աջակցություն կցուցաբերի Դանիելին դատի տված տնօրեններին (տեսանյութ)

ՀՀԿ-ն բարոյական աջակցություն կցուցաբերի Դանիելին դատի տված տնօրեններին (տեսանյութ)

ՀՀԿ-ն բարոյական աջակցություն կցուցաբերի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին դատի տված այն 30 դպրոցների տնօրեններին, որոնց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայնագրել էր՝ բացահայտելու նրանց կողմից ՀՀԿ-ի օգտին վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը։ Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում, քանզի այդ տնօրեններին այսօր մեղադրում են ՀՀԿ-ի օգտին վարչական ռեսուրս չարաշահելու,ընտրակեղծարարության մեջ, Շարմազանովն ասաց․ «Մենք բարոյական աջակցություն ենք ցույց տալու այդ տնօրեններին, որովհետև ինչպես Դուք՝ որպես լրագրող, իրավունք ունեք պաշտպանելու Ձեր և Ձեր գործընկեր լրագրողների իրավունքները դատական ատյաններում, այնպես էլ մենք իրավունք ունենք բացառապես բարոյական աջակցություն ցույց տալու մեր կուսակից գործընկերներին»։



Նա նաև անդրադարձավ ՍԱՍ-ի ժողովին կատարված ձայնագրության հիման վրա հարուցված քրեական գործին։



Մանրամասները՝ տեսանյութում․



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ