Հովհաննես Օհանյանը Դիարբեքիրից եկել է Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին․ Տեսանյութ

Հովհաննես Օհանյանը Դիարբեքիրից եկել է Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին․ Տեսանյութ

Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել աշխարհի տարբեր ծայրերից։



Դիարբեքիրից զոհերի հիշատակը հարգելու համար Հայաստան է ժամանել Հովհաննես Օհանյանը, որը թեպետ հայերեն վարժ չի խոսում, բայց որոշ չափով հասկանում է։



«Անունս փոխել եմ, քրիստոնեությունը ընդունել եմ, մեր պատմությունը գիտեմ։ Էրդողանը թալանչի մարդ է, իր ժողովրդին էլ թշնամի է, եւ բոլոր փոքրամասնությունների թշնամին է»,-ասաց Հովհաննեսը։



Նրա կարծիքով՝ հայերը եւ Հայաստանը որեւէ բան անելու պարտավորություն չունեն, աշխարհը գիտի, որ ցեղասպանություն է եղել եւ բոլորը ի վերջո ընդունելու են։



Մանրամասները՝ տեսանյութում։