«Հրապարակ». Ամեն մեկը յուրովի է հարգում 1.5 միլիոն զոհերի հիշատակը

«Հրապարակ». Ամեն մեկը յուրովի է հարգում 1.5 միլիոն զոհերի հիշատակը

Հագուստ արտադրող LC Waikiki ընկերությունը, որը թուրքական է, ապրիլի 24-ին Հայաստանում իր խանութները փակել էր, չէր աշխատում: Որոշումը կայացրել է Թուրքիայում Waikiki-ի ղեկավարությունը: Սա հարգանքի տուրք է հայերի սգո օրվա հանդեպ։ Դրա կողքին մեր գործարարների օբյեկտները, այդ թվում` դաշնակցականների՝ Օպերային հարակից սրճարանները, երեկ լեփ-լեցուն էին: Զավեշտ է, բայց փաստ` ՀՅԴ-ականները մի կողմից Թուրքիայի դրոշն են այրում եւ «թուրքի արյուն խմում», մյուս կողմից՝ 1.5 մլն․ զոհերի հիշատակը «հարգում» են այդ օրը եկամտաբեր բիզնես գործունեությունից չհրաժարվելով: Իրենց խանութներն ու ժամանցի օբյեկտներն ապրիլի 24-ին փակում են նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները: Օրինակ` Լիբանանում ոչ մի հայի հաստատություն ապրիլի 24-ին չի գործում: