«Figaro»-ի ընթերցողները Մակրոնին համարում են վատ առաջնորդ

«Figaro»-ի ընթերցողները Մակրոնին համարում են վատ առաջնորդ

Ֆրանսիական հեղինակավոր «Figaro» պարբերականի ընթերցողների գրեթե կեսը այն կարծիքին է, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը կլինի վատ նախագահ: Պարբերականը հրապարակել է խմբագրության անցկացրած հարցումների արդյունքները իր ընթերցողների շրջանում, ըստ որի 19,7 հազար ընթերցողներից 



55% այն կարծիքին է, որ Մակրոնը կլինի վատ նախագահ, իսկ 45%-ը կարծում է, որ Մակրոնը լավ նախագահ կլինի: Պարբերականն այս հարցախույզը հրապարակել է ընտրությունների ավարտից գրեթե երկու ժամ հետո: Նշենք, որ երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել, ըստ նախնական տվյալների Էմանուել Մակրոնը հավաքելով ընտրողների ձայների
65,48%-ը: Նրա մրցակից Մարին Լը Պենը հավաքել է ձայների 34,52%: