Կիեւը սաբոտաժ է անում Մինսկյան պայմանավորվածությունները. Սերգեյ Լավրով

Կիեւը սաբոտաժ է անում Մինսկյան պայմանավորվածությունները. Սերգեյ Լավրով

Կիեւը սաբոտաժ է անում Մինսկյան պայմանավորվածությունների կատարումը եւ սադրանքներ սանձազերծում Դոնբասում շփման գծում, ինչպես նաեւ չի իրակնանցնում պայմանավորվածությունների քաղաքական մասը: Այս մասին Мир ՀԸ –ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: “Մենք խորապես մտահոգված ենք, այն իրողությամբ, որ Մինսկյան պայմանավորվածությունների կատարման փոխարեն Կիեւը գնում է սաբոտաժի:



Բազմաթիվ օրինակներ կան: Նախ եւ առաջ քաղաքական մասի կատարումը լրիվությամբ սաբոտացված է: Միաժամանակ նաեւ զինված սադրանքներ է իրականացնում շփման գծի երկայնքով եւ փորձում ամեն պատճառաբանություն մեջտեղ բերել Մինսկյան գործընթացի իր մասը չկատարելու համար”,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հավելելով որ սրանով հանդերձ, բոլորն էլ հասկանում են, որ Մինսկյան գործընթացը չունի այլընտրանք, ինչը վերահաստատել են եւ ՌԴ նախագահը եւ Գերմանիայի կանցլերը: