Նավթի գներն համաշխարհային շուկայում աճել են

Նավթի գներն համաշխարհային շուկայում աճել են

Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով բորսայական էլեկտրոնային սակրակությունների տվյալները: Պարբերականը նշում է, որ նավթի այս թանկացումը կապված է այն հանգամանքի հետ, որ հնարավոր է երկարաձգվի ՕՊԵԿ երկրների միջեւ նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին Վիեննայի համաձայնագրի գործողության ժամկետը: Ըստ այդմ, Brent տեսակի նավթը Լոնդոնյան բորսայում թանկացել է 1,41% եւ մեկ բարելի դիմաց արժեքը կազմում է 49,79:



WTI տեսակի նավթը Նյու Յորքի ապրանքային բորսայում թանկացել է 1,32% եւ մեկ բարելի արժեքը կազմում է 46,83 դոլար: The Wall Street Journal պարբերականը գրում է, որ շաբաթ օրը Իրանի նավթային նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին համաձայնագրի ժամկետը ամենայն հավանականությամբ կերկարաձգվի: Արդեն իսկ նման համաձայնություն կա Իրանի եւ Բրունեյի կողմից: