Նավթի համաշխարհային գների վերաբերյալ կանխատեսում է կատարվել

Նավթի համաշխարհային գների վերաբերյալ կանխատեսում է կատարվել

ՕՊԵԿ-ը եւ նրա կազմի մեջ չմտնող նավթ արդյունահանող երկրները ամենայն հավանականությամբ կերկարաձգեն նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր Վիեննայում դեռ անցյալ տարվա հոկտեմբերին: Այս մասին հայտնում է Ռոյթերս լրատվական գործակալությունը: Ըստ այդմ, նախատեսվում է, որ կպահպանվի օրական հանույթի ծավալի նվազումը մինչեւ 1,2 միլիոն բարել, իսկ ՕՊԵԿ կազմի մեջ չմտնող երկրների դեպքում՝ 558 հազար բարել օրական:



Նշվում է, որ այս տարվա մայիսի 25-ին նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչները կքննարկեն այս համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգումը: Պարբերականը նաեւ գրում է, որ Վիեննայի համաձայնագիրը դրականորեն է ազդել շուկայի վրա եւ նավթի գների որոշակի կայունացում այնուհանդերձ տեղի ունեցել է, թեեւ մի շարք պետություներ նույնիսկ փորձում են ավելացնել օրական հանույթի ծավալը ընդհանուր ծավալի շրջանակներում: WSJ-ի վերլուծաբանները կարծում են, որ եթե հիմնական արդյունահանողները գան համաձայնության, ապա երկրորդ կիսամյակում եւս գները կլինեն կայուն եւ շուկան կմնա որոշակիորեն կանխատեսելի: