Սիրիայում նորածնին անվանել են Վլադիմիր Պուտին Մայհուբ

Սիրիայում նորածնին անվանել են Վլադիմիր Պուտին Մայհուբ

Սիրիայի Տարտուս քաղաքի Բանյաս արվարձանում բնակվող երիտասարդ ընտանիքը նորածին որդուն անվանլ է Վլադիմիր Պուտին Մայհուբ՝ ի նշան Սիրիային Ռուսաստանի ցուցաբերած աջակցության, հաղորդում է «Ալ Հաբար» հեռուստաալիքը:



«Իմ որդու համար ես այդ անունն եմ ընտրել ի նշան երախտագիտության Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մեր երկրի հանդեպ նրա դիրքորոշման, ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի ժողովրդին և բանակին ռուս ժողովրդի և ռուսական բանակի ցուցաբերած քաղաքական և ռազմական աջակցության համար»,- ընտանիքի գլխավորի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը: