Յանուկովիչի պաշտպանը խնդրելու է Կիեւի դատարանին վիդեոկոնֆերանսի համար հայտ ուղարկել

Յանուկովիչի պաշտպանը խնդրելու է Կիեւի դատարանին վիդեոկոնֆերանսի համար հայտ ուղարկել

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտպանները դիմելու են Կիեւի դատարանին, խնդրելով վիդեոկոնֆերանսի համար հատուկ հայտ ուղարկել որպես միջազգային-իրավական օգնություն ՌԴ Արդարադատության նախարարությանը՝ նախկին նախագահի մասնակցությունը Կիեւի Օբոլոնսկի շրջանի դատարանում Յանուկովիչի պետական դավաճանության մեղադրանքի հիման վրա քննվող գործին ապահովելու համար:



Նշենք, որ դատավորների կոլեգիան թույլատրել էր, որպեսզի նախկին նախագահը դատավարությանը մասնակցի վիդեոկոնֆերանսի միջոցով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: Նշենք, որ Վիկտոր Յանուկովիչը մեղադրվում է պետական դավաճանության մեջ 2014-ի հեղաշրջման ժամանակ իր կողմից իրականացված գործողությունների հետ կապված: Նշենք, որ Յանուկովիչը ներկայումս գտնվում է Ռուսաստանում: