Լեհաստանը ԵՄ-ին կոչ է անում ավելի բաց կեցվածք որդեգրել նոր անդամների մուտքի հարցում

Լեհաստանը ԵՄ-ին կոչ է անում ավելի բաց կեցվածք որդեգրել նոր անդամների մուտքի հարցում

Լեհաստանը հետեւողականորեն հանդես է գալիս եվրոպական միասնականության եւ բաց քաղաքականության օգտին: Սա նշանակում է, որ Վարշավան կողմ է, որպեսզի Բրյուսելը ավելի բաց կեցվածք որդեգրի այն պետությունների հանդեպ, ովքեր ցանկանում են միանալ համաեվրոպական կառույցին: Այս մասին հայտարարել է Լեհաստանի պառլամենտի` Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկին` Վարշավայում ընթացքող Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի պառլամենտական համաժողովի ընթացքում: Նշենք որ համաժողովի օրակարգում միջազգային քաղաքականության եւ անվտանգության հարցերում պառլամենտների ունեցած դերակատարության քննարկումն է: Կուխչինսկին նաեւ հայտարարել է, որ պատրաստ է կիսվել ԵՄ անդամակցության լեհական փորձառությամբ այն պետությունների հետ, որոնք անդամ չեն միությանը, սակայն գտնվում են ԵՄ հարեւանությամբ: