ԻՊ գրոհայինները խաղաղ բնակչություն են կոտորել սիրիական գյուղում

ԻՊ գրոհայինները խաղաղ բնակչություն են կոտորել սիրիական գյուղում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ձեռնարկած գրոհի արդյունքում 40 խաղաղ բնակիչ է հոսպիտալացվել Սիրիայի Խամա շրջանի Ակրեբ Աս Սաֆիա գյուղական բնակավայրից, հաղորդում է սիրիական հեռուստատեսությունը:



Ավելի վաղ հայտարարվել էր այդ բնակավայրում ԻՊ գրոհայինների հարձակման արդյունքում 20 զոհի մասին:



Հղում կատարելով իր աղբյուրներին հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ մեծ թվով գրոհայիններ վաղ առավոտյան ներխուժել են գյուղ և սկսել կոտորել մարդկանց: Արյունահեղությունը դադարել էր ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատների պատասխան գործողություններից հետո:



Հիվանդանոցում հեռուստաալիքին տեղեկացրել են, որ գրոհայինների զոհերի մեծ մասի մարմինները եղել են գլխատված կամ անդամահատված: