Չեխիան հրաժարվում է փախստականների հետագա ընդունումից

Չեխիան հրաժարվում է փախստականների հետագա ընդունումից

Չեխիան չի փոխի իր որոշումը փախստականներ ընդունելու մասին՝ չնայած ԵՄ կողմից սպառնացող 10 միլիոն եվրոյի տուգանքին և մյուս պատժամիջոցներին, Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Չեխիայի ՆԳ նախարար Միլան Խովանեցը:



Նշենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները, այն երկրներին, որոնք կհրաժարվեն փախստականներ ընդունել Իտալիայի և Հունաստանի ճամբարներից, սպառնացել էին տարբեր իրավական և ֆինանսական պատիժներով:



Նշենք որ փախստականների ընդունումը պետք է տեղի ունենա նրանց տեղաբաշխման ծրագրով՝ ըստ Եվրախորհրդարանի որոշած քվոտայի: Մինչ օրս այդ որոշման համաձայն տարբեր երկրներում տեղաբաշխվել է ընդամենը 18,4 հազար փախստական՝ 160 հազարի փոխարեն: Չեխիան իրեն հատկացված քվոտայով պետք է ընդուներ 1,6 հազար փախստական, սակայն ընդունել է միայն 12-ին և դադարեցրել մնացածի ընդունումը: