Նավթի մատակարարումը կկրճատի

Նավթի մատակարարումը կկրճատի

Սաուդյան Արաբիան մտադիր է կրճատել նավթի մատկարարումը ԱՄՆ՝ ՕՊԵԿ+ համաձայնագրի պահանջներով պայմանավորված։ Այս մասին հայտնում է Bloomberg հանդեսը։ Ըստ հրապարակման, սաուդյան նավթի մատակարարումը 2019-ի հունվարին կարող են հասնել վերջին 30 տարվա նվազագույն շեմի մակարդակին։

Վերլուծաբանները կարծում են, որ Էր Ռիյադը այս քայլին գնում է՝ ապացուցելու համար շուկայի խաղացողներին, որ տրամադրված է վճռականորեն՝ ՕՊԵԿ+-ի պահանջների կատարման հարցում։

Ընդ որում, սաուդյան նավթի մատակարարման ծավալների կրճատումը բերելու է նրան, որ ամերիկյան նավթավերամշակման գործարանները սկսեն նավթ գնել Կանադայից, Մեքսիկայից եւ Վենեսուելայից։

Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ում որոշվել է նավթի արդյունահանման ծավալները կրճատել 1,2 միլիոն բարելով։