Բենզալցակայաններում թերլցումների վերաբերյալ ահազանգեր ենք ստանում

Բենզալցակայաններում թերլցումների վերաբերյալ ահազանգեր ենք ստանում

«Վստահաբար տեղյակ եք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում թերլցումների վերաբերյալ և փաստացի գործող կարգավորումները և եռօրյա ծանուցման պահանջը գործնականում անհնարին են դարձնում բացահայտել և արձանագրել խախտումները»։

Այս մասին այսօր հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ առաջարկելով «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքում» փոփոխություն, որով կկարգավորեն այս խնդիրը։ Մասնավորապես, օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել երեք օր առաջ տնտեսվարողներին ծանուցելու մասին պահանջը, որպեսզի տնտեսվարողները չկարողանան մինչև ստուգայցը վերացնել խախտումը։ 

Աղաջանյանն ասաց, որ նույն խնդիրը կա նաև գազալցակայնների դեպքում, որոնք անցում են կատարել կլոգրամով վաճառքի ռեժիմին, ուստի այս նախագծով հնարավոր կլինի վերահսկել նաև գազալցակայաններում առկա այս ռիսկը։