Ինչ իրավիճակ է «Մեյմանդարի»շուկայում

Ինչ իրավիճակ է «Մեյմանդարի»շուկայում

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մարտի 13-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքներ։

ՍԱՏՄ տեսուչներն այս ընթացքում այցելել են Երևան քաղաքի մոտ 500, իսկ մարզերում՝ մոտ 3.600 սննդամթերքի իրացման կազմակերպություններ և արտադրություններ, մինչև հանրային սննդի դադարեցումը՝ նաև հանրային սննդի օբյեկտներ։ Մարտի 25-ին տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները շրջայց են իրականացրել, այսպես կոչված, Մեյմանդարրի շուկայում: Շրջայցի ընթացքում դիմակներ, ձեռնոցներ չունեցող թվով 15 անձանց չի թույլատրվել իրականացրել սննդամթերքի վաճառք, պաշտպանիչ միջոցներ չունեցող անձանց չի թույլատրվել մուտք գործել շուկա։ Հաջորդ օրն արդեն կրկնակի այցելության ժամանակ տեսուչների վերահսկողությամբ շուկայի ամբողջ տարածքում իրականացվել են ախտահանման աշխատանքներ, արձանագրվել է, որ սննդամթերք վաճառողներն ու շուկայի աշխատակիցները ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով։ Այս մասին օրերս հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնել էր ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Հրապարակն» այսօր այցելեց Արարատի մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող և   լուրջ մասսայականություն վայելող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկա՝ փորձելու հասկանալ այս պահին ինչ իրավիճակ է։

Մանրամասն՝ Տեսանյութում