Պահանջելու ենք վարչապետին․ պատասխան չեղավ, կդիմենք ուրիշ քայլի․ ակցիա՝ սպորտի նախարարության մոտ

Պահանջելու ենք վարչապետին․ պատասխան չեղավ, կդիմենք ուրիշ քայլի․ ակցիա՝ սպորտի նախարարության մոտ

Հայտնել էինք, որ ըմբշամարտիկ Ռաֆիկ Խլղաթյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դիմաց, սպորտի եւ երիտասարդության նախարարության դեմ։

Ռաֆիկ Խլղաթյանի մարզիչն ու ևս մի քանի աջակիցներ հրավիրվել էին ներս՝ խնդիրը քննարկելու համար։

Ըմբշամարտիկի հարազատները տպավորված չէին հանդիպումից։ Նրանց խոսքով՝ հանդիպումը ոչինչ չփոխեց։ Որոշումը մնաց անփոփոխ, ինչի արդյունքում Խլղաթյանը չի կարողանալու մեկնել միջազգային մրցաշարին։ 

«Հրապարակի» հետ զրույցում Խլղաթյանի աջակիցները նշեցին, որ սա առաջին դեպքը չէ, որ ըմբիշը զրկվում է արտերկրում հանդես գալու հնարավորությունից։ 

«Մոտ մեկ ամիս առաջ էլ պետք է Ռուսաստան մեկներ, սակայն, ինչպես այս դեպքում, վերջին պահին զանգահարեցին և ասացին, որ չի մեկնելու։ Այստեղ ևս մեկ հետաքրքիր փաստ կա։ Բանն այն է, որ այն ըմբշամարտիկը, ով պետք է ներկայացնի Հայաստանը Ռաֆիկի փոխարեն, այն նույն երիտասարդն է, ով մեկ ամիս առաջ Ռուսաստան մեկնեց կրկին Ռաֆիկի փոխարեն»,- ասաց ըմշամարտիկի աջակիցներից մեկը։

Տեսանյությում երիտասարդ ըմբշամարտիկի աջակիցները մանրամասներ են ներկայացնում հանդիպումից։