Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանին առնչվող հարցերն ինքը կքննարկի Ռուսաստանի հետ

Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանին առնչվող հարցերն ինքը կքննարկի Ռուսաստանի հետ

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանին, որպես պետություն չի դիտարկում, իսկ Հայաստանին առնչվող հարցերն ինքը կքննարկի Ռուսաստանի հետ։ Այդ հայտարարությունից հետո Իլհամ Ալիևը հրաժարվել է դեկտեմբերի 7-ին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նոյեմբերի 26-ին (ՀԱՊԿ գագաթաժողովից հետ) նա հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ոչ թե ռուս-ադրբեջանական երկկողմ օրակարգային, այլև տարածաշրջանին վերաբերող հարցեր։

Այսօր Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ առաջիկայում կհանդիպեն Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, որոնց հանդիպման օրակարգում ոչ թե Մոսկվայի և Բաքվի, այլ Երևանի և Բաքվի միջև փոխհարաբերությունների հարցերն են։