Մտադիր են պայքարել պլաստիկե փաթեթավորման դեմ

Մտադիր են պայքարել պլաստիկե փաթեթավորման դեմ

ՄԱԿ-ում մտադիր են պայքար սկսել պլաստիկե փաթեթավորման դեմ, որը մեծ վնաս է հասցնում մեր մոլորակի բնապահպանական վիճակին։ Մասնավորապես, ՄԱԿ-ում մտադրություն ունեն հասնել այն բանին, որ արգելվեն որոշ տեսակի քիմիկատները, որոնք ամենահաճախն են օգտագործվում պլաստիկե փաթեթավորման համար անհրաժեշտ նյութերի եւ առարկաների արտադրության ոլորտում։

Այս մասին հայտնում է Greenpeace-ը։ Մասնավորապես, UV-328 նյութը, որն առկա է բազմաթիվ փաթեթավորման համար կիրառվող առարկաների եւ նյութերի մեջ, եւ այն վնասակար ազդեցություն ունի թե կենդանիների եւ թե մարդկանց առողջական վիճակի վրա։ Քիմիկատը մեծ չափաբաժիններով կուտակվում է կենդանի օրգանիզմների մեջ եւ ազդում լյարդի եւ երիկամների գործունեության վրա։ UV-328 նյութը կդառնա առաջինը այն նյութերի եւ քիմիկատների շղթայում, որը կարգելվի կիրառել փաթեթավորման ոլորտում։ Առաջարկը ներկայացրել է Շվեդիան։