Ըստ Մելիքբեկյանի՝ ողբերգական ոչինչ չկա

Ըստ Մելիքբեկյանի՝ ողբերգական ոչինչ չկա

Ուզում եմ շատ անկեղծ լինել։ Հավաքականի վերջին խաղից հետո ես հանդերձարանում շնորհակալություն եմ հայտնել տղաներին ելույթների համար։ Սխալները չեն լինում մեկինը, սխալները լինում են բոլորիս սխալները, սխալվել ենք բոլորս, մարզիչն էլ է դա ասում։ Մենք թիմ ենք։ Այո, սխալվել ենք բոլորս՝ մարզիչները, ֆուտբոլիստները, մենք՝ որպես ֆեդերացիա, բայց ամենակարևորը, որ մենք վերլուծում և հասկանում ենք՝ սրանք գլոբալ սխալներ չեն, այլ լոկալ սխալներ են, որոնք գալիս են հոգեբանական գործոնից։ Գուցե այդ հաղթանակները շատ էմոցիոնալ էին։ Ռումինիայի նկատմամբ տարած հաղթանակը գերէմոցիոնալ հաղթանակ էր։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

«Չեմ սիրում խոսել բուն ֆուտբոլից, բայց իմ կարծիքով հոկտեմբերյան խաղերից կարող էինք ավելի շատ միավորներ բերել։ Օբյեկտիվ պատճառներ էլ կային։ Մակեդոնացիների դեմ կորուստներ ունեինք առանցքային ֆուտբոլիստների։ Կարծում եմ, որ Իսլանդիային կարող էինք հաղթել, իսկ Ռումինիային՝ չպարտվել։ 

Պետք է վերլուծենք և հասկանանք, թե ինչպես կարող էինք այդ սխալները թույլ չտալ։ Կհանդիպեննք մարզիչների հետ և վերլուծություն կանենք»,- հավելեց Մելիքբեկյանը։