Երկրաշարժի պատճառով Սիրիայում մոտ 300 հազար մարդ լքել է իր տները

Երկրաշարժի պատճառով Սիրիայում մոտ 300 հազար մարդ լքել է իր տները

Սիրիայում ուժեղ երկրաշարժի հետեւանքով շուրջ 300 հազար մարդ լքել է իր տները։
Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղական կառավարման և շրջակա միջավայրի նախարար Հուսեյն Մաքսլուֆը, փոխանցում է SANA-ն։

Նախարարը նշել է, որ պետությունը 180 կացարան է կազմակերպել ուժեղ երկրաշարժի հետևանքով իրենց տները լքած մարդկանց համար։

Հավելենք, որ վերջին տվյալներով, Սիրիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 1250-ի, վիրավորվել է առնվազն 2054 մարդ: Այդ տվյալներն, ըստ Al Ekhbarya հեռուստակայանի, հաղորդել է Սիրիայի առողջապահության նախարար Հասան ալ-Գաբաշը: