Ոգևորված հարցրել են նախկին ոստիկանապետի փեսայի մասին

Ոգևորված հարցրել են նախկին ոստիկանապետի փեսայի մասին

Դատախազության հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝քրե ական գործ է հարուցվել դեռևս 2008թ. ՀՀ Երևան քաղաքի Դավթաշեն  համայնքում գտնվող համայնքապատկան տարածքը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ:

Մեր տեղեկություններով՝ ի փաստի առթիվ նյութեր նախապատրաստելու շրջանակում հրավիրվել է Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը, ումից էլ իրավապահները տեղեկացել են, որ հակառակ իրենց ոգևորության, այդ ժամանակ Դավթաշենի թաղապետը եղել է ոչ թե Վլադիմիր Գասպարյանի փեսա, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով(նույնպես պաշտոնավարել է 2008-2012 թթ․), այլ Սուրիկ Ղուկասյանը։

Բանն այն է, որ Գևորգյանը Ղուկասյանին Դավթաշենի թաղապետի պաշտոնում փոխարինել է տարեվերջին։  Մյուս տհաճությունն այն է եղել, որ տեղեկացել են, որ 2008 թվականին դեռ չի եղել Երևանի ինքնակառավարման մասին օրենքը։ Այսինքն, որ համայնքի բոլոր որոշումներն ընդունելիս է եղել Դավթաշենի թաղապետարանի, տվյալ պարագայում՝ 15 հոգանոց  ավագանին և որևէ թաղապետ իրավունք չուներ ուղիղ վաճառք իրականացնել։ Իսկ գործարքն էլ կարող էր իրականանալ միմիայն որոշակի մեկնարկային գնով աճուրդով։

 Եվ չնայած, Դատախազության՝ ՔԿ ուղարկված  որոշման մեջ ամփոփվում է, որ փաստորեն, ըստ նախապատրաստված նյութերի՝ Դավթաշեն համայնքի ավագանու և Դավթաշեն համայնքի ղեկավարի որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող վերոնշյալ տարածքն օտարվել է շուկայականից էականորեն՝ ավելի քան 18.000.000 դրամ պակաս գնով, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ և Դավթաշեն համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, գործը հարուցված է փաստի առթիվ և գործով անցնող անուններ, այս պահին գոնե չկան։ Ինչևէ, ըստ դատախազության հանրային կապերի բաժնի՝ մասնավորապես ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանու 2008թ. սեպտեմբերի 25-ի նիստի որոշման, 2008թ. հոկտեմբերի 6-ի՝ գույքի(օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին արձանագրության և Դավթաշեն համայնքի ղեկավարի 2008թ. հոկտեմբերի 8-ի որոշման հիման վրա «Տարածքի աճուրդային առուվաճառքի պայմանագրով» Դավթաշեն համայնքի սեփականություն հանդիսացող Դավթաշեն 3-րդ թաղամասի 23/1 շենքի 854.7 քմ մակերեսով հ.7 տարածքը 1 քմ 33.000 ՀՀ դրամով, ընդհանուր՝ 28.205.100 ՀՀ դրամով, օտարվել է մի քաղաքացու:

Նշված տարածքը օտարելուց մոտ մեկ ամիս անց, Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանին 2008թ. նոյեմբերի 11-ի նիստում, իսկ Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարը 2008թ. նոյեմբերի 17-ին որոշումներ են կայացրել թաղապետարանի աշխատանքները կազմակերպելու նպատակով հիշյալ օտարված տարածքից 381.1 քմ-ն՝ իր մասնաբաժին հողատարածքով, 20.800.000 ՀՀ դրամով, այսինքն՝ 1 քմ՝ 54.578 ՀՀ դրամով հետ գնելու մասին։

2008թ. նոյեմբերի 18-ին տարածքը գնած քաղաքացու և Դավթաշեն թաղային համայնքի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայամանագիր:

Ըստ դատախազության, սակայն, համայնքի ավագանին 2009թ. մարտին կայացրած համապատասխան որոշմամբ առուվաճառքի ադ պայմանագիրը լուծել է՝ պայմանագրով սահմանված գումարը բյուջեի սղության պատճառով վճարելու անհնարինության հիմքով:

Արդյունքում կողմերի միջև կնքվել է պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր։