Եթե անգամ էթիկայի նորմ եմ խախտել , մեծ պատմություն չի.Դավիթ Սանասարյան

Եթե անգամ էթիկայի նորմ եմ խախտել , մեծ պատմություն չի.Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Այսօր ասուլիսին ասել եմ, մի անգամ էլ ասեմ, համաձայն չլինելով Էթիկայի հանձնաժողովի հարուցած վարույթի ու կայացրած որոշման հետ, ամեն դեպքում ուրախ եմ, որ հանձնաժողովը երկարատև դադարից հետո(չորս կամ հինգ գործ եմ տեսնում 2013 թվից) գործ հարուցեց, այն էլ վերահսկողական ծառայության ղեկավարի նկատմամբ,(ամենայն անկեղծությամբ եմ գրում, որ չեմ հավատում, որ նույն վարույթը կարող էր հարուցվել նախորդ իշխանության ժամանակ)։

Նոր Հայաստանում ոչ մի կառույց չպետք է կաշկանդված լինի իր լիազորություններն իրացնելու հարցում։

Եթե անգամ էթիկայի նորմ եմ խախտել (հանձնաժողովի որոշումը վիճարկելու եմ դատական կարգով) մեծ պատմություն չի, հետևություններ կանեմ, կարևորը ԵՊՀ ուսումնասիրություն անող խմբի աշխատանքն է, որի վերաբերյալ սպասում ենք իրավապահների իրավական գնահատականին։

Հ.Գ. Նոր Հայաստանում իրավապահների ու դատարանի վրա ոչ մի պաշտոնյա չի կարող ճնշում գործադրել, որի համար կռիվ ենք տվել ու որի համար շարունակում ենք կռիվ տալ։ Իրավական պետության այլընտրանքը Հայաստանի համար չէ։

Սիրում եմ բոլորիդ»