72 ժամանոց հրադադար է հաստատվել Իդլիբում

72 ժամանոց հրադադար է հաստատվել Իդլիբում

Սիրիական կառավարական ուժերի հրամանատարությունը եւ Սիրիայում հակամարտող կողմերին հաշտեցման հարցերով զբաղվող ռուսական կենտրոնըհաղորդել են, որ 72 ժամ տեւողությամբ հրադադարի ռեժիմ է հաստատվել գրոհայինների կողմից վերահսկվող «Մեծ Իդլիբում»։ Հրադադարի ռեժիմի մասին հայտարարությունից հետո, սակայն «Հայաթ Թահրիչ աշ-Շամ» խմբավորման գրոհայիններն ու նրանց դաշնակիցները գրոհներ են ձեռնարկել Քերնազ, Քեսաբիա եւ Քաֆըր Նաբուդա բնակավայրերում եղած կառավարական ուժերի հենակետերի վրա։ Կառավարական ուժերը հետ են մղել բոլոր գրոհները։ Կառավարական ուժերն ու ռուսական ավիացիան հակագրոհ են ձեռնարկել՝ հարվածելով Խամա եւ Իդլիբ նահանգներում գնտվող գրոհայինների դիրքերին։ Հրադադարը հաստատվել է այն բանի համար, որպեսզի հնարավորություն տրվի խաղաղ բնակիչներին դուրս գալ մարտերի թատերաբեմ հանդիսացող տարածքներից։ 10 հազար մարդ պատրաստակամություն է հայտնել դուրս գալ թեժ գոտուց։