Հայաստանի հայտնի քաղաքական և պետական գործիչ, որին ճանաչում եմ և բարձր եմ գնահատում

Հայաստանի հայտնի քաղաքական և պետական գործիչ, որին ճանաչում եմ և բարձր եմ գնահատում

Ռուսաստանի Պետդումայի «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Շամսայիլ Սարալիևը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը։

«Տարեդարձի կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ մեր հարգարժան եղբորը՝ գեներալ Արթուր Վանեցյանին, եղբայրական Հայաստանի հայտնի քաղաքական և պետական գործիչ, որին ճանաչում են և բարձր են գնահատում որպես մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված ռուս-հայկական ռազմավարական դաշինքի հետևողական ամրապնդման կողմնակից:


Ես Արթուր Գագիկովիչին անկեղծորեն մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, հաջողություններ բոլոր ձեռնարկներում, խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք»,- լուսանկարին կից գրել է նա: