Մեկ շաբաթում ռումբի տեղադրման մասին 600 կեղծ ահազանգ է գրանցվել 

Մեկ շաբաթում ռումբի տեղադրման մասին 600 կեղծ ահազանգ է գրանցվել 

Մոսկվայում վերջին մեկ շաբաթում գրանցվել է 600 կեղծ ահազանգ ռումբի տեղադրված լինելու մասին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Հանրագումարում բոլոր ահազանգերի ստուգման ընթացքում տարհանվել է 110 հազար մարդ։ Տարհանումներ են իրականացվել շրջանային դատական եւ կրթական հաստատություններում, որոնք ամեն օր գրեթե նման ահազանգեր են ստացել։ Կեղծ ահազանգեր են եղել նաեւ Մոսկվայի պետհամալսարանի, Քրիստոս Փրկչի մայր տաճարի, Գերագույն դատարանի, Օստանկինոյի հեռուստակենտրոնի, եւ այլ հաստատությունների հետ կապված։