Վիճաբանություն ծնողների ու Սեյրան Օհանյանի միջև Եռաբլուրում

Վիճաբանություն ծնողների ու Սեյրան Օհանյանի միջև Եռաբլուրում

«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես գրել էինք, քիչ առաջ գտնվում էր Եռաբլուրում։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ու Օհանյանի միջև քիչ առաջ վիճաբանություն է եղել։ Ծնողները տեղի ունեցողի համար մեղադրել են Օհանյանին, վերջինս արձագանքել է, թե չի կարող գտնվել մեկը, որը կարող է ասել, որ իր՝ նախարար լինելու տարիներին իրեն գումար է առաջարկել։

«Հենց ես եմ ասում քեզ, պաշտոնական էլ ասում եմ»,- ասել է ծնողներից մեկը՝ դիմելով Օհանյանին։ ՊՆ նախկին նախարարն էլ արձագանքել է, որ եթե փաստեր ունի, կարող է դիմել դատարան։

«Բոլորն էլ ունեցել են սխալներ, մենք այդ սխալները գիտակցում ենք։ Ես իմ մասով կարող եմ ասել, որ ես այնքան սխալներ չեմ արել, որ այդ սխալները ծայրահեղ են եղել։ Այո, ես կոնկրետ իմ մասով եմ ասում»,- ասաց Օհանյանը։

«Մի քիչ ուշ չի սխալները գիտակցելու ու ընդունելու համար»,- արձագանքեցին Օհանյանին։