Հայը եւ հայկականը․ Ինչ է հայտնաբերել հայը

Հայը եւ հայկականը․ Ինչ է հայտնաբերել հայը

Քիմիա

«Եվրոպական ողջ մշակույթը համարում է իրեն հին հունական կամ հռոմեական քաղաքակրթությունների ժառանգը՝ չհասկանալով, որ երկուսն էլ իրենց հերթին ծագում են հին հայկական քաղաքակրթությունից»:

Հենրիխ ՇԼԻՄԱՆ

 

Տրոյան հայտնաբերող Հ Շլիմանին վերագրվող վերոհիշյալ միտքը չհաջողվեց որեւէ սկզբնաղբյուրում գտնել: Բայց ինչպես ասում են՝ ծուխն առանց կրակի չի լինում: Մի կողմ թողնելով ավելորդ սնափառությունը, միանշանակ է, որ վիթխարի է եղել հայ գիտնակնների ավանդն համաշխարհային գիտության զարգացման մեջ: Այդ թվում մեծ է հայ քիմիկոսների ավանդը քիմիայի զարգացման գործում: Այն փաստը, որ հայերը նյութի պահպանման օրենքը սահմանել են եվրոպական գիտնականներից մոտ 700 տարի առաջ, ապա միայն դա էլ բավական է, որ հայի անունն անմահանա քիմիական մեծագույն հայտնագործությունների պատմության մեջ, սակայն այդ հայտնագործությունը անհայտ է մնացել եվրոպացի գիտնականներին եւ մինչ օրս ֆրանսիացիներն ու ռուսներն են վիճարկում այդ հայտնագործության պատվի առաջնայնությունը: Մեծանուն գրող Դ Դեմիրճյանի հորեղբորորդի քիմիկոս Վահագն Դեմիրչօղլյանն իր եվրոպացի գործընկերներից, մի շարք կանխատեսումների հարցում, տարիներով առաջ էր անցել, սակայն նրա աշխատանքներն նույնպես անհայտ մնալով եվրոպացի քիմիկոսներին, այդպես էլ նրա առաջնայնությունն հայտնի չի եղել գիտական լայն շրջանակներին:  Այնուամենայնիվ, քիմիայի ասպարեզում մի շարք հայտնագործությունների հարցում, հայ գիտնականները հաստատել են իրենց առաջնայնությունը:

 

ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ, արեւային էներգիայի գաղափարը տվել է իտալահայ քիմիկոս Ջ Չամչյանը։ 1912թ. Չամիչյանը կառուցել է արեւային մարտկոց եւ տեղադրել իր լաբորատորիայի տանիքին։ Դա բավարար էներգիա էր տալիս սենյակում մեկ լամպ սնուցելու համար։

ԱՏՈՄԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԱԿԱՐԴԱԿ, դեռեւս ուսանողական տարիներից Ջ Չամչյանը զբաղվել է սպեկտրոսկոպիայով: Այդ ժամանակ նրա կատարած հայտնագործությունը հետագայում հանգեցրեց ատոմների էներգետիկ մակարդակների գաղափարի ստեղծմանը:

 

ԱՏՈՄԻ ՄԻՋՈւԿԻ ԿԱՌՈւՑՎԱԾՔ, ատոմի միջուկի թաղանթային կառուցվածքի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը տվել է Վահագն Դեմիրչօղլյանը:

ԴԵՅՏԵՐԻՈւՄ, դեյտերիումի գոյությունը 1913/1914-ին կանխագուշակել է տեսաբան-ատոմագետ Վահագն Դեմիրճօղլյանը եւ անվանել Արմենիա կամ  Արմենիում: Վ. Դեմիրճօղլյանի կանխագուշակումը փորձնականորեն հաստատել են նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոսներ Ջ. Թոմսոնը, Է. Ռեզերֆորդը և Ֆ. Ասթոնը:

ԻԶՈՏՈՊ, իզոտոպի գոյությունն առաջինը կանխագուշակել է Վ. Դեմիրճօղլյանը, ինչը 1920-ին հաստատել է ֆիզիկայի գծով 1922թ. նոբելյան մրցանակի դափնեկիր, անգլիացի ֆիզիկոս Ֆրենսիս Ասթոնը:

ՄԻՋՈւԿԻ ՊՐՈՏՈՆ-ՆԵՅՏՐՈՆԱՅԻՆ ՄՈԴԵԼ, Դ. Իվանենկոյի եւ Վ. Հայզենբերգի համահեղինակությամբ հայտնաբերել է Վ. Համբարձումյանը:

ՆՅՈւԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔ, 11-12-րդ դդ-ում Հայաստանում հայտնաբերել է Հովհաննես Սարկավագ Իմաստասերը: Եվրոպական գիտական գրականության մեջ նյութի պահպանման օրենքի հայտնագործման պատիվը վերագրում են Ա. Լավուազիեին եւ նրա կնոջը`Մերի Էնին (1789), իսկ Ռուսաստանում` Մ. Լոմոնոսովին (ձեւակերպումը`1748-ին եւ սահմանումը` 1756-ին):

ՊՐՈՄԵԹԻՈւՄ, 1943-ին Զգոն Թագվորյանը եւ Մորիս Կյուրին հաստատել են 1942-ին Լ. Գլենդենինիի եւ Չ. Կորիելի կողմից հայտնաբերված 61 միջուկի լիցք ունեցող քիմիական տարրի՝ պրոմեթիումի գոյությունը:

Բնության մեջ №JSP 61 տարրը հայտնաբերելու փորձերը սկսվել են 20-րդ դարի 20-ական թվականներիցо[3].։ Պրոմեթիումը ՝147Pm և 149Pm առաջինը ստացել են (5-10−6 գ) ամերիկացի քիմիկոսներ Ջ Մարինսկին, Լ Դլենդենինը և Չ Կորիելը (1945)՝ անջատելով ուրանի քայքայման արգասիքներից։

Անվանվել է ի պատիվ հին հունական դիցաբանական հերոս Պրոմեթեոսի։ Միջուկային ռեակտորներում զգալի քանակներով ստացվում է 147Pm (T1/2 = 2,64 տարի), որը կարելի է անջատել գրամներով և պրոմեթիումմ ամենալավ ուսումնասիրված իզոտոպն է։

Բնության մեջ պրոմեթիումը առաջանում է աննշան քանակներով, որպես միջուկային ռեակցիաների արդյունք։ Բնական պրոմեթիումը հայտնաբերվել է 1968 թվակականին և գործնական նշանակություն չունի։ 

113-118-ՐԴ ՏԱՐՐԵՐ, Դմ Մենդելեւի քիմիական տարրերի պարբերական համակարգի 113-118-րդ քիմիական տարրերը հայտնաբերվել են ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի ԳԱ իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Յուրի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Նիխոնիումը հայտնագործվել է 2004-ին:

Ֆլերովիումը հայտնագործվել է 1998-ին:

Մոսկովիումը հայտնագործվել է 2004-ին:

Լիվերմորիումը հայտնագործվել է 2000-ին:

Թեննեսսին հայտնագործվել է 2010-ին:

Հջորդ՝ 118-րդ քիմիական տարրը՝ օգանեսոնը, հայտնաբերվել է 2002-ին; Քանի որ այն միակն քիմիական տարրն է, որը կոչվել է ողջ եւ այն էլ հայ գիտնականի անունով, ապա մի ավելի ամնրամասն այդ մասին։

 ՕԳԱՆԵՍՈՆ (լատ.՝ Oganesson), քիմիական տարրերի պարբերական համակարգի արհեստականորեն սինթեզված ռադիոակտիվ 118-րդ քիմիական տարր, յոթերորդ պարբերության 18-րդ խմբի քիմիական տարր (հնացած դասակարգմամբ՝ 8-րդ խմբի գլխավոր ենթախմբի), քիմիական նշանակումը՝ Og։ Իներտ քազ է, սակայն օգանեսսոնի ֆիզիկական, հնարավոր է նաեւ քիմիական հատկությունները, այդ խմբին պատկանող այլ տարրերից խիստ տարբերվեն: Նախկինում հայտնի է եղել ժամանակավոր ունունօկտիում կամ էկա-ռադոն անվանումներով: Ամենակայունը (միակ հայտնին մինչև 2016 թ.) 2940 գր նուկլիդն է, որի քայքայումը կազմում է 1 մվրկ, իսկ ատոմային զանգվածը հավասար է 294,214(5)զ.ա.մ.։ Բնության մեջ չի հանդիպում։ Օգանեսոնի միջուկի սինթեզը առաջին անգամ կատարվել է 2002, ապա 2005 թթ.-ին Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (Դուբնայում)՝ Լիվերմորսկի ազգային լաբորատորիայի համագործակցությամբ։ Այդ փորձերի արդյունքները հրատարակվել են 2006-ին: 28.11.2016-ին ժամանակավոր համակարգային անվանումը «ունունոկտիում»-ը եւ ժամանակավոր նշանակումը՝ Uuo տարրի բացահայտման հաստատումից հետո Յուրի Հովհաննիսյանի պատվին փոխվեց եւ հաստատվեց հիմնական անունով՝ Օգանեսոն, առաջարկված հայտնագործողների եւ հաստատված IUPAC-ի կողմից: Օգանեսոնը եզրափակում է Մենդելեևի աղյուսակի յոթերորդ պարբերությունը, չնայած որ դրա հայտնագործման պահին դեռ լրացված չէր աղյուսակի 117-րդ վանդակը (տենեսինը)։

 

Գագիկ Արծրունի