Ալեքսանդր Ազարյանը թողեց դատավորի, բայց ոչ Դատավորների միության նախագահի պաշտոնը

Ալեքսանդր Ազարյանը թողեց դատավորի, բայց ոչ Դատավորների միության նախագահի պաշտոնը

Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանը կշարունակի կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները։

Հիշեցնենք` օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը` որպես դատավորի դադարեցրել էր նրա լիազորությունները` հիմք ընդունելով Ազարյանի դիմումը։ Ավելի ուշ, Ազարյանի հեռանալը պատճառաբանվել էր առողջական խնդիրներով։

Դատավորների միությունից մեզ փոխանցեցին, որ միության կանոնադրության համաձայն՝ Ա. Ազարյանը, այո՛, կարող է շարունակել միության նախագահ լինել. «Դատավորի լիազորությունների դադարեցումը չի նշանակում միության անդամության դադարեցում»։