Զելենսկին հրապարակել է Կիևի «խաղաղության ծրագիրը»

Զելենսկին հրապարակել է Կիևի «խաղաղության ծրագիրը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն ունի իր «խաղաղության ծրագիրը», որը բաղկացած է 10 կետից. 

1. Ճառագայթային և միջուկային անվտանգություն,
2. Սննդի անվտանգություն,
3. Էներգետիկ անվտանգություն,
4. Բոլոր բանտարկյալների և արտաքսված անձանց ազատ արձակում,
5. ՄԱԿ-ի կանոնադրության իրականացում և Ուկրաինայի տարածքային ամբողջականության և աշխարհակարգի վերականգնում,
6. Ռուսական զորքերի դուրսբերում և ռազմական գործողությունների դադարեցում,
7. Արդարության վերականգնում,
8. Էկոցիդի դեմ պայքար,
9. Էսկալացիայի կանխարգելում,
10. Պատերազմի ավարտի հաստատում։

Հիշեցնենք, G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում Զելենսկին նշել էր, որ եկել է պատերազմն ավարտելու և Ռուսաստանի հետ փաստաթուղթ ստորագրելու ժամանակը: