Ստյոպ, դու վերջն ես

Ստյոպ, դու վերջն ես

Այսօր ՄԱՀԻԻ դիրեկտոր Սաֆարյան Ստյոպան գերազանցեց թավշյա հեղափոխությունից ունեցածմեր բոլոր սպասելիքները: Սերժի «վախտ», հասկանալի պատճառներով, բոլոր լրատվամիջոցները հավասար էին, իսկ որոշ լրատվամիջոցներ ավելի հավասար: Նիկոլի օրոք, պարզվում է՝ որոշ լրատվամիջոցներ յուրային են, իսկ որոշները՝ օտար և նույնիսկ թշնամի: Թե ինչու այսպես եղավ, ոչ ոք չգիտի, հայտնի է միայն, որ թավշյա հեղափոխությունն այնքան էլ թավշյա չէ, ավելին՝ փշոտ է ոզնու պես, ապերախտ՝ խոզի պես և բթամիտ կովի պես: Սաֆարյան Ստյոպան այսօր ցուցադրեց թավշյա հեղափոխության այդ բոլոր որակները:
Այստեղ չեմ անդրադառնա «Երկիր մեդիայի» և 5-րդ ալիքի լրագրողուհիների հետ Սաֆարյանի ծավալած լեզվակռվի մանրամասներին, այլ կբավարարվեմ մեկ-երկու դիտարկումով, որոնք կապացուցեն թավշյա հեղափոխության մասին վերն ասվածը: 

Ճիշտն ասած՝ չգիտեմ, Ստյոպա Սաֆարյանը երբևէ հյուրընկալվե՞լ է 5-րդ ալիքին, թե՞ ոչ, բայց «Երկիր մեդիայի» եթերում նա տասնյակ անգամներ է երևացել, և այդ հանգամանքը նրան պետք է պարտավորեցներ՝ առնվազն հարգալից վերաբերվել այդ հեռուստաընկերության միկրոֆոնիին: Բայց, ինչպես արդեն ասացի՝ թավշյա հեղափոխությունը փշոտ է ինչպես ոզնին, ապերախտ ինչպես խոզը և բթամիտ ինչպես կովը: Ի՞նչ է նշանակում՝ երբ որ լրատվամիջոց կդառնաք, այն ժամանակ էլ կգաք: Բա եթե լրատվամիջոց չէին, ինչո՞ւ էիր ամեն անգամ վազ տալիս այդ լրատվամիջոցի տաղավարում բազմելու և քեզ ցուցադրելու: Այդպե՞ս են շնորհակալություն հայտնում մի հեռուստատեսությունից, որտեղ քեզ խայտառակ չեն արել, չեն զրոյացրել, ինչպես դա քեզ հետ արել է մեր բոլորի կողմից շատ սիրված Տիգրան Կարապետիչը: Հետո էլ որ ասում ենք՝ քաղաքական որոշ գործիչներ խոզի պես անշնորհակալ են, նեղանում եք:
Կովը, որ հայտնի է դժվար մտածելու իր ունիկալ առանձնահատկություններով, կնախանձեր ՄԱՀՀԻ-ի այսօրվա միջոցառման կազմակերպիչների բթությանը: Ավելորդ է ասելը, որ հեկտեմբերի 27-ի թեմայով քննարկմանը հրաժարվել էին մասնակցել ամենակարևոր մարդիկ՝ Անահիտ Բախշյանն ու Արամ Զ. Սարգսյանը, որոնց ներկայությամբ միայն հնարավոր կլիներ իմաստ հաղորդել այդ ցերեկույթին: Բայց հիշյալ անձանց բացակայությունը չխանգարեց, որ արդեն իսկ տապալված միջոցառումը կայանար և քարոզիչները, Արման Բաբաջանյանից սկսած և Ստյոպա Սաֆարյանով ու Արա Պապյանով վերջացրած՝ հոկտեմբերի 27-ի թեմայով գյալաջի անեն ու ցրվեն տներով:
Քանի՞ լրատվամիջոց լուսաբանեց Սաֆարյան Ստյոպայի ցերեկույթը: Կարծում եմ՝ ոչ մի: Եթե բաց եմ թողել որևէ լուսաբանում, կարող եք ուղղել ինձ, բայց համացանցում առայժմ Սաֆարյան-լրագրողներ քաշքշուկի կադրերն են միայն պտտվում ու տարածվում՝ բնականաբար, խայտառակելով «հյուրասեր տանտիրոջը»՝ Ստյոպա Սաֆարյանին: Նախ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչ կեղտոտ շքամուտքում է տեղավորված սույն հիմնարկը, որ ՄԱՀ հայկական ինստիտուտ է կոչվում: Ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչ «մահ» աշխատակիցներ ունի Ստյոպա Սաֆարյանը, որոնք թութակում են իրենվց ղեկավարի խոսքերը, թե սա սեփական տարածք է, որտեղ կարող են մուտք ունենալ միայն հրավիրյալ լրատվամիջոցները: Վերջապես ողջ Հայաստանը տեսավ, թե ինչպես է ՀՀ տարածքում պետական արտոնագրով գործունեություն ծավալող հաստատությունը կամ կազմակերպությունը, դռները փակում լրատվամիջոցների առաջ: Սա նույնն է, թե Սամվել Ալեքսանյանը «Երևան սիթիի» դռները փակի Նունուֆարի և Վարդանուշի առաջ, իսկ Սիրուշին ու Աշխենին ներս թողնի: «Երևան սիթին» էլ մասնավոր տարածք է, բայց բնակարան չէ, ինչպես պնդում են ՄԱՀ ինստիտուտի դիրեկտորն ու քարտուղարուհին: Կան սեփական տարածքներ, այո, որոնք ունեն հանրային նշանակություն, իսկ այդ մասին Ստյոպա Սաֆարյանը պարզապես չգիտի: Ավելին ասեմ, Ստյոպա Սաֆարյանը պարտավոր է այդ հանրային նշանակության տարածքում ապահովել տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց տեղաշարժը, թեքահարթակներ կառուցել, խմելու ջուր դնել՝ համապատասխան սարքով և մեկանգամյա օգտագործման բաժակներով, ապահովել հակահրդեհային սարքավորումների առյակությունը, առանձնացնել կանանց և տղամարդկանց զուգարանները, ապահովել արտակարգ իրավիճակներում մարդկանց տարհանման լրացուցիչ ելքեր: Իսկ ի՞նչ ունի Ստյոպա Սաֆարյանը: Հակահիգիենիկ շքամուտք, ընդամենը մեկ մուտքի դուռ, մի նեղլիկ միջանցք, որտեղ մեր հարևան Դշխուն տոտան ոչ մի կերպ չի կարող շրջադարձ կատարել և մի քարտուղարուհի, որ ով գիտի, նույնիսկ գրանցված աշխատող էլ չէ: Ու այս վիճակում գործունեություն ծավալող Սաֆարյան Ստյոպան մեծադղորդ միջոցառում է կազմակերպում, որը բավական չէ տապալվում է, դեռ մի բան էլ խոսքի ազատության գծով լյուստրացիայի ենթարկում «տանտիրոջը»: Ստյոպ, նման բան միայն քեզ հետ կարող էր տեղի ունենալ: Դու վերջն ես…