Ադրբեջանի Սալյանի շրջանում արտակարգ դրություն է

Ադրբեջանի Սալյանի շրջանում արտակարգ դրություն է

Վաղն Ադրբեջանի Միլլի մեջլիսի ընտրությունների քվեարկության օրն է: Այդ կապակցությամբ Սալյանի շրջանում, որտեղ փետրվարի 6-ին ընտրողները հրաժարվել են հանդիպել պատգամավորի իշխանական թեկնածու Ֆազայիլ Աղամալիեւի հետ, նույնիսկ փորձել են հաշվեհարդար տեսնել, փաստացի արտակարգ դրություն է մտցվել:

Ոստիկանության հատուկ նշանակության զորքեր են տեղակայվել շրջկենտրոնում եւ տասնյակ գյուղերում: Սոցիալական ցանցերում տարածված այդ լուրը մասնակիորեն հաստատել է ՆԳՆ մամուլի խոսնակ Էհսան Զահիդովը՝ ասելով, որ «ուժեղացված պահակա-պարեկային ծառայությունը կշարունակվի մինչեւ փետրվարի 11-ը»: Կարելի է այսպիսով արձանագրել, որ Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները փաստացի կանցնեն արտակարգ դրության պայմաններում: