Ուկրաինան 1,5 միլիարդի փոխառություն կստանա

Ուկրաինան 1,5 միլիարդի փոխառություն կստանա

Ուկրաինան Համաշխարհային բանկի միջոցով Մեծ Բրիտանիայից եւ Ճապոնիայից կստանա 1,5 միլիարդ դոլարի փոխառություն՝ զարգացման քաղաքականությանն աջակցելու համար։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս  Շմիգալը։

Ըստ վերջինիս, արդեն մարտի վերջին վերոնշյալ գումարը կլինի Կիեւի տրամադրության տակ։ Փոխառության ընդհանուր ծավալից 984 միլիոն դոլարը կտրամադրի Ճապոնիան, 516 միլիոն դոլարը՝ Մեծ Բրիտանիան։ Միջոցները կուղղվեն մարդասիրական եւ հումանիտար նպատակներին, ինչպես նաեւ ենթակառուցվածքների վերականգնմանը։