Եվրո 2024-ի ընթացքում կիրականացվի սահմանային հսկողություն 

Եվրո 2024-ի ընթացքում կիրականացվի սահմանային հսկողություն 

Գերմանիայի իշխանությունները հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում իրենց բոլոր սահմաններում կիրականացնեն սահմանային հսկողություն՝ Եվրո 2024-ի ընթացքում, որը տեղի է ունենալու այս տարվա հունիս եւ հուլիս ամիսներին։

Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեզերը հայտարարել է տեղի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են, որպեսզի հնարավոր լինի կանխել հնարավոր ագրեսիվ տրամադրված հանցագործների մուտքը երկիր եւ առավելագույնս հնարավոր լինի ապահովել անվտանգությունը՝ խոշոր միջազգային կարգի միջոցառման ժամանակ։ Արդեն իսկ ժամանակավորապես հսկողություն է սահմանվել Չեխիայի, Ավստրիայի, Լեհաստանի եւ Շվեյցարիայի հետ ունեցած սահմանային տեղամասերում, քանի որ ունի մտահոգություն, որ հնարավոր է անօրինական միգրանտների հոսք լինի այդ ուղղություններից։

Հիշեցնենք, որ Եվրո 2024-ն այս տարի տեղի կունենա Գերմանիայում։ Այն կմեկնարկի հունիսի 14-ին՝ Գերմանիա-Շոտլանդիա հանդիպմամբ։