Բնության գրկում հանգիստն օգնում է ժամանակի զգացողությունը դանդաղեցնել․ գիտնականներ 

Բնության գրկում հանգիստն օգնում է ժամանակի զգացողությունը դանդաղեցնել․ գիտնականներ 

Ֆինլանդական Տուկուի համալսարանի հոգեբանները պարզել են, որ քաղաքից դուրս՝ բնության գրկում հանգիստը կարող է դանդաղեցնել ժամանակի զգացողությունը եւ կյանքը դարձնել ավելի համաչափ։ Գիտնականները համեմատել են, թե մարդիկ ինչ տպավորություններ են ունեցել տարբեր խնդիրներ լուծելիս՝ քաղաքային միջավայրում եւ բնության գրկում։ Պարզվել է, որ զբոսանքներն ու այլ գործողությունները, որոնք իրականացվում են բնության գրկում, ավելի տեւական զգացողությամբ են տպավորվում մարդու մոտ։

Բնության գրկում գտնվելը, ըստ գիտնականների, նպաստում է, որպեսզի մարդն իր ուշադրությունը տվյալ ժամանակային պահից տեղափոխի դեպի ապագա, եւ տեսնի ընդհանուր պատկերը։ Դա մարդկանց ավելի քիչ իմպուլսիվ է դարձնում եւ թույլ տալիս կենտրոնանալ երկարաժամկետ պլանների վրա։ Բացի այդ, բնության գրկում մարդու մոտ նվազում են դեպրեսիաները, տագնապները, բարելավվում է քունը եւ ընդհանուր ինքնազգացողությունը։ Կարճաժամկետ հեռանկարում էլ բնության գրկում գտնվելը կարող է մարդուն օգնել՝ վերագնահատելու իր իրականությունը, վերարժեւորելու առաջնահերթությունները եւ նվազեցնելու՝ ժամանակի չհերիքելու զգացողությունը։