Երկու լրագրող է ձերբակալվել Չեռնոգորիայում

Երկու լրագրող է ձերբակալվել Չեռնոգորիայում

Չեռնոգորիայում երկու լրագրող է ձերբակալվել «ոչ-հավաստի տեղեկատվություն եւ խուճապ տարածելու» մեղադրանքով։ Ինչպես եւ կարելի է սպասել, ձերբակալվածները ИН4С եւ Borba ընդդիմադիր լրատվական կայքերի խմբագիրներ Գոյկո Ռայիչեւիչն ու Ջարեն Ժիվկովիճն են։ Նրանք հաղորդել են, որ Գորիցայի նախագահական պալատում պայթյուն է տեղի ունեցել։ Նախագահական այդ պալատը օգտագործվում էր պաշտոնական հանդիպումների եւ ընդունելությունների համար։ Չեռնոգորիայի ոստիկանությունը սակայն, հերքել է այս տեղեկությունը, մանրամասնելով, որ ոչ թե պայթյուն է եղել, այլ կոմունալ ցանցի խափանում։ Տեղի ընդդիմությունը արդեն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, խախտվել են լրագրողների իրավունքները, եւ ոտնահարվել է ազատ խոսքի իրավունքը։ Նրանք պահանջել են անհապաղ ազատ արձակել ձերբակալված երկու լրագրողներին։