Ալեն Սիմոնյանը հետմահու պարգեւատրել է երգիչ Հայկոյին

Ալեն Սիմոնյանը հետմահու պարգեւատրել է երգիչ Հայկոյին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօր ստորագրած կարգադրությամբ երգիչ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը հետմահու պարգեւատրվում է  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով։

Կարգադրության մեջ մասնավորապես նշված է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածով` կարգադրում եմ.

1. Հայ մշակույթի եւ երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ եւ երգահան Հայկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (Հայկո) հետմահու պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: