Որոնե՛ք նրան, ով գալիս է դաժան կերպով դաղելու ձեզ. Արծրուն Պեպանյան

Որոնե՛ք նրան, ով գալիս է դաժան կերպով դաղելու ձեզ. Արծրուն Պեպանյան

Վերլուծաբան, արձակագիր Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հիշու՞մ եք, ես ձեզ անընդհատ ասում էի, որ առաջնորդը, որը գալու է ու վերափոխում է բերելու երկրին, դուք նրան օվացիաներով չեք ընդունելու, նրա ձեռքին ծաղիկներ չեն լինելու որպես նվեր ձեզ:
Հիշու՞մ եք:

Հիշու՞մ եք,, ասում էի, որ առաջնորդը, որը գալու է ու վերափոխում է բերելու երկրին, նրա ձեռքին եղինջի տրցակ է լինելու ու դուք բոլորդ նրան տեսնելով փախեփախի եք տրվելու, որ չդաղի նա ձեզ ձեր գործած մեղքերի ու զանցանքների համար...
Հիշու՞մ եք...

Հիմա դուք կրկին շփոթահար եք ու առաջնորդ եք որոնում, ով կգա ու երկիրը կհանի այս վիճակից:
Որոնե՛ք նրան, ում ձեռքին եղինջի տրցակ է և ով գալիս է դաժան կերպով դաղելու ձեզ աննշան զանցանքի դեպքում անգամ...»: