Շտապում են

Շտապում են

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շտապում են, ահավոր շտապում են։
Ավարտվեց եռակողմ հանդիպումը Ժան-Միշել+Ալիև+Փաշինյան ֆորմատով։
Կողմերը փաստացի պայմանավորվեցին կտրուկ արագացնել աշխատանքները  սահմանային դելիմիտացիայի, իրար տարածքներով  տրանսպորտային տրանզիտի, այսպես կոչված «խաղաղություն պայմանագրի» շուրջ։
Հպանցիկ (ժողովրդական լեզվով «թեթեւ մեջ») հիշատակվեց Արցախի հիմնախնդիրը, ավելի ճիշտ նույն եվրոպացիների հայտարարության մեջ ընդամենը ակնարկ է արվում էթնիկ հայ փաքրամասնության իրավունքների և անվտանգություն մասով և... վերջ։

Կարելի է անել հիմնավոր հետեւություն, որ Արցախի հարցը Հասյաստանի ներկայիս իշխանությունների համաձայնության ներքո շատ սահուն տեղափոխվում է Ադրբեջանի ներքին հարցերի տիրույթ։
Հայտարարությունների մեջ բացի հպանցիկ ձևակերպումներից այլ բան չկա։
Այսինքն կարելի է անել հետևություն,որ Հայաստանը ներկայիս իշխանությունը Արցախի կարգավիճակի մասով շարժվում է նախկինում իր կողմից որդեգրած սկզբունքով, այսինքն Արցախի Հանրապետության անկախության մասին ոչ մի «ծպտուն» մենք չենք լսում։

Նույն Ժան Միշելի ձեւակերպումը ,որ պետք է ապահովել հայերի իրավունքները և անվտանգությունը համահունչ է Ադրբեջանի այն հայտարարությանը, որ արցախցիները իբր հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացի և հետևաբար իրենց իրավունքները և անվտանգությունը արդեն իսկ ապահովված է համաձայն Ադրբեջանի սահմանադրության դրույթների, որոնք վերաբերվում են Ադրբեջանի բոլոր քաղաքացիների ազատություններին և իրավունքներին։
ԵՒ եվրաօթցիների համար բնավ կարևոր չէ, որ հայերի ներկայությունը Ադրբեջանում անհնարին է, քանզի հայկական էթնիկ տարրի  ոչնչացումը հանդիսանում է թուրք-ադրբեջանական ոհմակի ստրատեգիկ նպատակներից մեկը։
Հասկանում եք ինչ է կատարվում,թե ոչ։
Մի խոսքով լավ չի, հեչ լավ չի։
Իրավունք եմ ինձ վերապահում կրկին վերահաստատել մի պարզ իրողություն-Արցախը գցելով թուրք-ադրբեջանական վայրենիների երախը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը դարձնելով սակարկությունների առարկա Հայաստանը երբեք չի կարող հասնել խաղաղությանը և երաշխավորված կստանա մասնատում, արհավիրք և պատերազմ։ 
Հետաքրքիր է, այս «խաղաղասեր» իշխանությունները գոնե հասկանում եմ իրենց թրքահաճո և ադրբեջանամետ քաղաքականության հետեւանքների լրջությունը։
Այս հանդիպումը կարել է միանշանակ որակավորել , որպես հակահայկական  աբսուրդ։
Վերջ»։