Աղազարյանը չի հետևել հանրահավաքին

Աղազարյանը չի հետևել հանրահավաքին

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ տպավորություն ունի ընդդիմության կողմից նախաձեռնած երեկվա հանրահավաքից, կայացած համարո՞ւմ է այն, թե՞ ոչ, վերջինս մեզ հետ զրույցում նշեց հետևյալը. «Կայացել է, իհարկե կայացել ա», այն հարցին, թե՞ Ձեր կարծիքով` ո՞րն է ընդդիմության նպատակը, ծրագիրը, տեսլականը, Աղազարյանը նշեց.

«Ես ընդդիմության հանրահավաքին չեմ հետևել, հետևաբար չեմ կարող մեկնաբանել»,- նշեց Աղազարյանը:

Մեր այն հարցին, թե հասարակությունը կգնա՞ Սերժ Սարգսյանի հետևից, քանի որ Սարգսյանը երեկ բավականին ակտիվ էր, պատգամավորը նշեց. «Իհարկե՝ ոչ, ինչի՞ Սերժ Սարգսյանը ելո՞ւյթ ա ունեցել: Ժամանակ չի եղել»: