Երբ լրագրող էր, էլի մեծ կիրք ուներ օլիգարխների ունեցվածքի նկատմամբ

Երբ լրագրող էր, էլի մեծ կիրք ուներ օլիգարխների ունեցվածքի նկատմամբ

 Որ փորձես սառը ուղեղով նայել իրերին ու գործընթացներին, չես հավատա։ Այսօր Նիկոլ Փաշինյանին շրջապատում են օլիգարխների մի ստվար զանգված, որոնք ինչ- ինչ պատճառներով, անցել են նրա կողմը։ Այդ ինչ - ինչ պատճառների մեջ չխորանալով, որը ապացուցողական մեծ փուլ է պարունակում, մի բան պարզ է։ Այն օլիգարխները, որոնք Նիկոլի հետ են՝ ,, ջրում են նրա պապակ դաշտերը,, ։ Ինչու եմ պապակ դաշտեր ասում, որովհետև դեռ լրագրող, պատգամավոր եղած ժամանակ էլ Նիկոլը միշտ ,, օլիգարխների շուրջն էր ֆռֆռում,, , ռանձնակի կիրք ուներ նրանց ունեցվածքի հանդեպ։ Քննադատում էր նրանց ոչ թե նրա համար, որ նրանք գռփում էին ժողովրդի հարստությունը, այլ այն բանի համար, որ նրանց ունեցվածքը իրենը չէր։ Վերցնենք թեկուզ Գռզոյին։ Դեռ 2015 թվականի փետրվարին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, երբ Առաջին նախագահի «Սրտիս պարտքը» խորագրով հոդվածն էր քննադատում, Գագիկ Ծառուկյանի մասով, ասում էր․ «․․․միայն կարող եմ ավելացնել, որ ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ Խաչատուր Սուքիասյանի հետ (մեջբերում եմ նշածս հաստատող մասը միայն) »։ Եթե այսօրվա լրագրողներից կամ խմբագիրներից մեկը ջերմ հարաբերություն ունենա որևէ օլիգարխի հետ, ի՞նչ կմտածեք։ Մյուս ամենահայտնի օլիգարխն էլ՝ Սամվել Ալեքսանյանը, միշտ էլ ասում էր՝ Նիկոլը մեր ախպերնա։ Մնացածների մասին էլ չասեմ։ Պապակ շուրթերով Նիկոլը նայում էր նրանց ունեցվածքին ու ախ քաշում։ Ու այսօր, միք զարմանա, որ պատերազմական այս ծանր շրջանում, նա այս կամ այն օլիգարխից անշարժ գույք, մեքենա, փող պոկելով է զբաղված։ Ապօրինի գույք անունը մահակ է դարձրել և դրանով խփում է նրանց գլխին, ովքեր դեռ չեն հասկանում, որ Նիկոլն է դրության տերը։ Նրա ամբողջ երազանքը դա է եղել ու հիմա կարող է յուրաքանչյուրից պահանջի այնքան, ինչքան մտքով անցնում է։ Նրա կռիվը «օլիգարխների ունեցվածքի համար է եղել։ Օլիգարխներից որը անցնում է Նիկոլ Փաշինյանի կողմը, «սրբանում է», դառնում գործարար, որը չի անցնում, հետապնդվում է։ Նույնը բոլոր բնագավառներում։ Կնոջ անունով հիմնադրամներ է բացել, տեղը տեղին մուծվում են։ Դե թող Գռզոյին, Լֆիկին մի բան ասի։ Կամ Գագոն ո՞ր օրվանից դարձավ նրա աչքի լույսը։ Լույսը արդեն վառել է ժողովուրդը։ Ամեն ինչ պարզ երևում է։ Էլ թաքնվելու տեղ չկա։ Մի ժամանակ կոռ ու բահրա էին դնում ժողովրդի վրա, հասել ենք դրան։ Էլ հարկատեսակ չկա, որ ժողովրդի վզին չի փաթաթում։ Եթե առաջ ապօրինի գույքի վրա գնալուց, ժողովուրդը ոգևորվում էր, մտածելով, թե մի բան էլ իրեն կհասնի, այսօր հեչ պետքը չի՝ մեզ ի՞նչ,- այդպես են ասում։ Մի չոփ աչքներս կոխե՞լ է։ Ինչ անում, իր համար է անում։