Թուրքիայում վեց ամսում 50 ռուս զբոսաշրջիկ է մահացել . Թուրքիայում ՌԴ դեսպան

Թուրքիայում վեց ամսում 50 ռուս զբոսաշրջիկ է մահացել . Թուրքիայում ՌԴ դեսպան

Տարվա առաջին կիսամյակում տարբեր պատճառներով Թուրքիայում հանգստանալիս մահացել է Ռուսաստանի Դաշնության 50 քաղաքացի, բացի այդ, զբոսաշրջիկների շրջանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների թվի աճ, այս մասին ասել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը:

«Առաջին վեց ամիսների ընթացքում մենք ցավոք արդեն ունենք 50 մահ զբոսաշրջիկների շրջանում: Այս ցուցանիշը վիճակագրության մեջ է:»,-ասել է նա։

Երխովը նշել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն արձանագրել են ճանապարհատրանսպորտային 10 ծանր պատահար, որոնց հետևանքով տուժել է ՌԴ մոտ 50 քաղաքացի։

Դեսպանն ասել է, որ սոցիալական ցանցերը և լրատվամիջոցները հաճախ պարունակում են նորություններ թուրքական հանգստավայրերում օտարերկրյա և ռուս զբոսաշրջիկների միջև կոնֆլիկտների մասին «կա՛մ միջազգային, կա՛մ քաղաքական հողի վրա»:«Ցանկանում եմ առաջարկել նրանց, ովքեր բախվում են նման միջադեպերի, անհապաղ դիմեն Անթալիայի գլխավոր հյուպատոսություն: Անձնակազմը կտրամադրի որակյալ օգնություն: Եվ կարող եմ ձեզ վստահեցնել, որ նման դեպքերն անուշադրության չեն մատնվի, և միջադեպի պատասխանատուները անպատիժ չեն մնա»,-եզրափակել է Երխովը։