Անոյի սորտի առողջապահության նախարար տեսած չկանք

Անոյի սորտի առողջապահության նախարար տեսած չկանք

Առողջապահության նախարար մինչև Ավանեսյան Անահիտն էլ ենք ունեցել։ Լևոն Ալթունյան, Արմեն Մուրադյան, Դերենիկ Դումանյան, Հարություն Քուշկյան, Նորայր Դավիդյան, Գագիկ Ստամբոլցյան, Հայկ Նիկողոսյան, Արարատ Մկրտչյան, Արա Բաբլոյան․․․ Բայց Անոյի սորտի առողջապահության նախարար տեսած չկանք։ Այս նախարարների կենսագրությոնը, վաստակը, բժշկական կազմակերպչական փորձը, մոտեցումը, կուլտուրան ամոթ էլ է համեմատել օրվա թելադրանքով նշանակված նախարարի հետ։ Երբեմն մտածում եմ, որ մեր առողջապահության բնագավառի լիդերների նյարդերը պողպատից են, որ կարողանում են հանդուրժել, որ իրենց ,,ղեկավարի,, Անոն։ Այո, հենց Անոն։ Բա ի՞նչ ասեմ՝ ակադեմիկո՞սը, պրոֆեսո՞րը, բժի՞շկը, գիտնակա՞նը, ղեկավա՞րը։ Ո՞վ է նա․ որևէ բժիշկ, որևէ մարդ մինչև նրա նշանակումը գիտե՞ր, որ Հայաստանում նման մարդ կա։ Որևէ մեկը ճանաչու՞մ էր նրան։ 

Ոստիկանների գործադրած բռնություններից տուժած վիրավորներին թողած, ոստիկաններին է պաշտպանում։ Ասում է՝ մի բան էլ քիչ են արել։
Լավ, եթե նշածս շնորհներից որևէ մեկը չունի օրվա նախարարը՝ մարդ է, չէ՞, գոնե սիրտ ունենա։ Դա էլ չունի։ Իբր երեկվա ասածը մարսել ենք, այսօր էլ նոր բան է ասում՝ «Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին»։

Խոսում է պատգամավորների մասին։ Շարքային քաղաքացին էլ է մտել առողջապահության նախարարի, տեղակալների մոտ։ Ո՞վ է նրա դեմը կտրել։ Անցագիր վերցնելուց է խոսում։ Դուք թաքնված եք ՀՀ քաղաքացուց, ի՞նչ անցագիր։ Ձեզ պետք է «զաստավիտով հանդիպե», դուք փախած եք հայ ժողովրդից, ձերը կաբինետում «հնդկավի պես փետուրները բարձրացնելն ու ֆշշացնելն է»։ Թվարկածս նախարարները բա ինչու՞ չէին թաքնվում։ 

Անահիտի, ախր լեզուս չի գալիս պաշտոնն էլ ասել, խոսքերը թույլ են տալիս ինձ նրան Անո ասել։ Նույնիսկ շարքային Անոն նման բառապաշարով չէր գրի, պատգամավորին սանձարձակ չէր անվանի։